Stu Nicholls | CSSplay | Professional series #10
Կայքի Մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Մուտք

Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում կառուցվեց «Անի» թաղամաս,որտեղ հիմնականում բնակություն հաստատեցին երկրաշարժից տուժած ընտանիքները:«Անի» թաղամասում գործում էին  4 դպրոցներ,որոնք չունեին հոսքային ուղվածություն:Այս դպրոցների լավագույն աշակերտները վարժարանային կրթություն ստանալու համար հասնելու էին թաղամասից դուրս գործող վարժարաններ:Իսկ շատ երեխաներ երթևեկելու հնարավորություն չունենալով ,չէին կարող խորանալ իրենց նախասիրած առարկաների ուսումնասիրման մեջ :Հասունացել էր պահը` թաղամասում վարժարան բացելու:1995թ. սեպտեմբերի 5-ին թաղամասի գերծանրաբեռնված դպրոցներից մեկի` թիվ 37-ի մասնաշենքերից մեկում,քաղխորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ,բացվեց «Ֆոտոն վարժարանը»:Անցած 14 տարիների ընթացքում վարժարանը տվել է շուրջ 1100 շրջանավարտներ,որոնցից 45-ը`«Ոսկե» մեդալակիրներ»:2009-2010 ուստարում նորից վարժարանում գործում են հոսքեր` ֆիզմաթ,տնտեսագիտական,բնագիտական և հումանիտար,որտեղ սովորողների թիվն անցնում է 550-ից:Վարժարանի սաները սովորում են շենքային հարմարեցված պայմաններում,բայց դա չի խանգարում,որ նրանք ունենան փայլուն որ միայն հանրապետական,այլ միջազգային և համաշխարհային օլիմպիադաններում:Վարժարանի սաներից 8-ը`Արտակ Կոշտոյանը,Գագիկ Ամիրխանյան,Գրիգոր Աղայան,ԳևորգՎարդանյան,Դավիթ և Լևոն Հայկազյաններ,Աշոտ Կարապետյան,Արմեն Նազարյան (2009թ) մասնակցել են Հմաշխարհային օլիմպիադաների ինֆորմատիկա,մաթեմատիկա,ֆիզիկա,կենսաբանություն առարկաներից (Պորտուգալիա,Թուրքիա,Թայվան,Ռումինիա,ՀԱՀ,Վրաստան,

Շոտլանդիա,Կորեա,ԱՄՆ,Ճապոնիա,Մոսկվա)`  նվաճելով արծաթե,բրոնզե մեդալներ և բազմաթիվ մրցանակներ:Հաշվի առնելով մաթեմատիկա,ֆիզիկա,ինֆորմատիկա առարկաներից վերջին տարիներին վարժարանի սաների հաջողությունները հանրապետական օլիմպիադաներում և մրցույթներում,2006,2007,2008,2009թթ վարժարանի սաները մասնակցել են ՀՀ նախագահի,«Սինոփսիս Արմենիա» և ««Հայաստան»համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված «Տարվա լավագույն աշակերտ» կրթական պարգև,հանրապետական մրցույթին:2006թ. հանրապետությանՏարվա լավագույն աշակերտ»ճանաչվեց վաչժաչանի սան Վոլոդյա Հարությունյանը,արժանանալով առաջի կարգի դիպլոմի և դրամական պարգևի,իսկ 2007թ. մրցույթում ունեցանք երկու մրցանակիրներ.1.Կարապետյան Աշոտ «Տարվա լավագույն աշակերտ»2.Սողոյան Ֆլորա «Տարվա լավագույն աշակերտ»:Նրանք իրենց մրցանակներն ու դրամական պարգևները ստացան ՀՀ նաղագահից,նրա նստավայրում,2007թ. սեպտեմբերի 25-ին:Նույն մրցույթում 2008թ. «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Տիգրան Ավետիսյանը,իսկ «Տարվա լավագույն ուսանող» Նաիրա Մկրտչյանը:Վերջիններս ՀՀ նախագահից իրենց մրցանակները և դրամական պարգևները ստացան 2008թ. սեպտեմբերի 30-ին նախագահի նստավայրում:2009թ. մրցույթում «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Հայկ Ավդալյանը,իսկ վարժարանի 6-րդ դասարանի աշակերտ Հենրիկ Մուրադյանը արժանացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված «Ապագա մրցանակակիր և ամենակրտսեր մասնակից» մրցանակին:Նրանք իրենց մրցանակներն ու դրամական պարգևները ստացան ՀՀ նախագահի կողմից 2009թ. սեպտեմբերի 25-ին նախագահի նստավայրում:Վարժարանի 2009-2010 ուստարվա 108 շրջանավարտներից 1-ը «Գերազանցության» մեդալակիր է,102-ը նրանցից ընդունվել են Երևանի և Գյումրիի պետական ԲՈՒՀ-եր,որոնցից 54-ը անվճար համակարգում:Վարժարանի նախորդ տարիների շրժանավարտներից շատերն արդեն ավարտելով ԲՈՒՀ-երը և ասպիրանտուրան,պաշտպանելով գիտական թեզ,դարձել են գիտությունների թեկնածուներ,դասախոսում են իրենց իսկ ավարտած ԲՈՒՀ-երում: «


1.Պողոսյան Մարտին ԵՊՀ ֆիզիկա

2.Ամիրխանյան Գագիկ ԵՊՀ մաթեմ

3.Տոնոյան Արշակ Մոսկվա Ատոմային ֆիզիկա

4.Կոշտոյան Արտակ ԵՊՀ ինֆորմատիկա

5.Մուղնեցյան Վռամ ԵՊՀ ֆիզիկա

6.Վարդանյան Գևորգ ԵՊՀ մաթեմ

7.Կռոյան Տիգրան ԵՊՀ  մաթեմ

8.Մինասյան Արարատ ԵՊԲՀ բժիշկ

Վերջին երեքը դեռ շարունակում են սովորել նաև ասպիրանտուրայում և օրդինատուրայում:Վարժարանի աշխատակից,ինֆորմատիկայի ուսուցիչ` Սպարտակ Սողոյանը վարժարանում դասավանդած տարիների փորձի հիման վրա 2006թ. հաղթելով հանրապետական մրցույթում,դարձավ «Ինֆորմատիկա-6» դասագրքի  և աշխատանքային տետրի հեղինակ և պաշտպանեց գիտության դոկտորի թեզը` գիտական փորձադաշտ ունենալով մեր վարժարանը:Վարժարանի սաները փայլուն հաջողությունների են հասել 2008-2009թթ. կազմակերպված մարզային,հանրապետական,առարկայական օլիմպիադաներում շահելով դիպլոմներ և մրցանակներ ` մաթեմատիկա,ինֆորմատիկա,ֆիզիկա,կենսաբանություն,

պատմություն,աշխարհագրություն առարկաներից:Մինճ օրս 15-ը ընդգրկվել էր ՀՀ օլիմպիական հավաքականներում:Հուսով ենք ,որ  մաթեմատիկա,ֆիզիկա,կենսաբանություն,ինֆորմատիկա առարկաների հավաքական թիմերում ամեն տարի կունենանք մեր վարժարանի գոնե 1-2 սաներ:ՈՒսումնական պրոցեսը իրականացնում են 40-ից ավելի մանկավարժներ,մեծամասնությունը` կոչումներ և կարգեր ունեցող մասնագետներ են:Վարժարանը գտնվում է քաղաքից հեռու «Անի» նորակառույց թաղամասում,սակայն դա չի խանգարում քաղաքից,տարածքից,մարզի սարբեր տարածաշրջաններից,հանրապետության տարբեր մարզերից սովորողներ ունենալուն:Վարշարանն ունի կահավորված համակարգչային կաբինետ,.«Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից նվիրաբերված.,ուր աշակերտները հնարավորություն ունեն հաղորդակցվելու իրենց հասակակիցների հետ «Ինտերնետ» ցանցի միջոցով:Վարժարանն իր բարձրակարգ մասնագետներով,սաների հաջողություներով մեծ համբավ ունի քաղաքում,մարզում,և ինչու' չէ,նաև հանրապետությունում և նրանից դուրս:վարժարանի մանկավարժական հանրույթը և սովորողները լիահույս են,որ առաջիկա տարիներին ևս վարժարանի սաները իրենց մանկավարժների ղեկավարությամբ նոր սխրանքները կգործեն  և կտոնեն նոր հաղթանակներ առարկայական,հանրապետական և համաշխարհային օլիմպիադաներում:


                ՄԵՐ 10-ԱՄՅԱԿԸ

                                      Տոնական թխվածք

     

                      Բարեմաղթանքներ,նվերներ 

 

                          ՖՄԴ տնօրենը մեր մասին 

   

 Մեր ընկերասեր տնօրենը իր ընկերների հետ 

    Ելույթ է ունենում Սողոյան Սպարտակը

                      Մենք նաև պարում ենք

                                         Պարի ժամանակ

                  Բոլորի ձեռքերը վեր!!!!!

Մեր հարցումը
Մեր Հիմնը
Facebook