Աշխարհում ամենից առաջ
Դու տուն ես,օջախ կրթության, Ինձ համար քեզնով է միայն Այս աշխարհն աշխարհ օրհնության: Վարժարա'ն,դու թև մեր մտքի, Դու անհուն քնքշանք մայրական, Դու խորհուրդ հայրական խոսքի, Դու նախնյաց պատմության քանքար Եվ մտքի օրորոց ոսկի: Քո գիրկն եմ եկել դպրոցից, Ոչ իբրև հյուր կամ այցելու, Եվ ոչ էլ էժան ու թեթև Փառքի մի բեկոր հայցելու: Եկել եմ,որ քո սրբազան Գիտելիքները հպարտ ծածանեմ, Եվ համայն աշխարհին պարզած` Գիտության բարձրունքները տանեմ: Եվ որքան հեռանամ քեզանից Քո սանն եմ խոնարհ ու հլու, Ի'մ «Ֆոտոն»,ի'մ հրաշք,ի'մ հոգի, Դու ճամփիս վառ փարոս ջերմատու: |
|
|